Մեր մասին

Ընկերության Մասին

Ուոթերլոկ ընկերությունը հիմնադրվել է 2000թ.

Գործունեության հիմնական տեսակը բնական աղբյուրի ջրի շշալցումն է՝ համաձայն ՀՀ  բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության:

Ընկերությունը շահագործում է բնական աղբյուր, որը գտնվում է  ՀՀ  էկոլոգիապես մաքուր տարածաշրջանում՝  Ապարանում՝ Արագած լեռան լանջին /4090մ/:

Բնական աղբյուրի   ջրի շշալցումը իրականացվում է տեխնիկապես հագեցած ձեռնարկությունում, որտեղ ապահովված է որակի վերահսկումը և արտադրանքի անվտանգությունը:

Ընկերության նպատակն է բնակչությանն ապահովել բնական բարձրորակ  աղբյուրի ջրով, ինչպես նաև պաշտպանել բնական աղբյուրը և նրա շրջակա միջավայրը:  Մեր բոլոր բնական հանքային ջրերն ունեն իրենց անհատական առանձնահատկությունները, ինչը հայկական ԱՊԱՐԱՆ ապրանքանիշը  դարձնում է ճանաչելի Հայաստանում և արտերկրում:

Արտադրանքի նկարագրությունը

Արագած  լեռան բնական աղբյուրի ջուրը գերազանց համի, որակի համադրության լավագույն ընտրությունն է:

Անշուշտ բնական աղբյուրի ջուրը  առավել համեղ է: ԱՊԱՐԱՆ  ջրի տարբերվող համը պայմանավորված է  նրա մեջ լուծված հանքանյութերից, որոնք նրա մեջ ներծծվում են աստիճանաբար և բնականաբար, երբ անցնում է Արագած լեռան ստորգետնյա գրանիտե աղերի միջով և ճանապարհորդությունն ավարտվում է Ապարանի երկրամասի Քուչակ գյուղի կանաչ լեռնալանջին և միայն հետո լցվում դիզայներների կողմից մշակված շշերի մեջ՝ ջրալցման ժամանակակից գործարանում:

 

Ջրի ամբողջական պատկերը

Գիտնականները հաշվարկում են ջրի մեջ եղած հանքանյութերի քանակությունը  ՝TDS ցուցանիշով-   նրա մեջ  լուծված հանքանյութերի ընդհանուր պարունակությունը:  Չափազանց ցածր  TDS  ցուցանիշը  կարող է հանգեցնել  անհամ ջրի, չափազանց բարձր պարունակությունը կճնշի նրա  համային որակը:   TDS  քանակը  ԱՊԱՐԱՆ  ջրի մեջ կազմում է 231, ինչպես  արտահայտում են բանիմաց սպառողները՝  ինքն է, որ կա:

Եթե դուք առողջության կողմանկից եք և հետևում եք թթվային ջուրն ընդդեմ հիմնայինի ընթացիկ քննարկումներին, ձեզ անհրաժեշտ է իմանալ, որ ԱՊԱՐԱՆ  բնական աղբյուրի ջուրի pH մակարդակը կազմում է -6,8, փաստացի  տեղադրված է օպտիմալ ցուցանիշի   կենտրոնում: 

Երկու կարևոր՝ այն է TDS -231 և pH-6,8 մակարդակի առավելությունների շնորհիվ, ԱՊԱՐԱՆ ջուրը համեղ է և օգտակար:

 

Կարևոր առանձնահատկություն

ԱՊԱՐԱՆ բնական աղբյուրի ջուրը փաստորեն չեզոք է, և որպես այդպիսին դասվում է եզակի  հանքային ջրերի շարքին որի հանքայինացման մակարդակը հիանալի բալանսավորված է:

ԱՊԱՐԱՆ  ջուրը մայր բնության ստեղծագործություն  է, որին մարդկային ձեռքը  աննշան կպել է  ձեր  սեղանին հասնելու ճանապարհին:

Ապարան ջուրը բարձրորոկ արտադրանք է և իդեալական համապատասխանում է ձեր առողջ ապրելակերպին: